Այսօր ժամը 16:00-ին Հակակոռուպցիոն դատարանում կմեկնարկի «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի մանդատ ստացած Դավիթ Ղազինյանի դատավարությունը, դատարանը առաջնահերթությամբ պետք է քննարկի խափանման միջոցի հարցը:
Դավիթ Ղազինյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին։ Ըստ պաշտպանական կողմի ՝ քրեական գործը կապված է կաշառք տալու նախապատրաստման մեղադրանքի հետ: Պաշտպանական կողմը պնդում է, որ Ղազինյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական բնույթ է կրում։



