Հացահատիկի գործարքը կտրականապես չի կարելի երկ...

Հացահատիկի գործարքը կտրականապես չի կարելի երկարաձգել, այն չի ծառայում իր նպատակին և միայն վնաս է հասցնում Ռուսաստանի տնտեսությանը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հացահատիկի միության (ՌՀՄ) նախագահ Արկադի Զլոչեվսկին։

Նա նշել է, որ գործարքի դադարեցումը ոչ մի վտանգ չի ներկայացնում համաշխարհային մատակարարումների համար։ Օրինակ՝ դա կարող է հաստատվել ԵՄ որոշ երկրների՝ իրենց տարածք ուկրաինական հացահատիկի ներմուծման արգելքով, որն ընդհանուր առմամբ չի ազդել աշխարհում պարենային ապրանքների գների իրավիճակի վրա։

«Աշխարհն ինչ-որ կերպ նկատե՞ց այդ հանգամանքը, բայց այն դե ֆակտո տեղի ունեցավ, իսկ հետո ի՞նչ իմաստ ունի հացահատիկի գործարքի դադարեցման քննարկումը»,- նշել է Զլոչեվսկին։

Անհնար է հասկանալ, թե ինչպես է գործարքը շարունակելու ազդել պարենային ապրանքների համաշխարհային շուկայի վրա, ասել է Զլոչեվսկին։։ «Մենք փաստացի տեսնում ենք, որ ոչ մի ազդեցություն էլ չկա, առավել ևս, որ Ուկրաինայից մատակարարումները պարենային համաշխարհային շուկաներում այնքան էլ մեծ չեն։ Ուկրաինան առաքում է հիմնականում եգիպտացորեն, իսկ հացահատիկը իրացվում է որպես անասնակեր»,- ասել է Ռուսաստանի հացահատիկի միության ղեկավարը։