Հացահատիկի գործարքի դադարեցման դեպքում ՌԴ-ն ի...

Ռուսաստանը կապահովի հացահատիկի մատակարարումներն ամենաաղքատ երկրներին իր հաշվին և պատշաճ քանակությամբ, եթե հացահատիկի գործարքը դադարեցվի։ Ինչպես  տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը առցանց ճեպազրույցի ընթացքում։

«Սևծովյան նախաձեռնության գործողության դադարեցման դեպքում մենք կապահովենք հացահատիկի զուգադրելի կամ ավելի մեծ խմբաքանակի մատակարարումներն ամենաաղքատ երկրներին մեր հաշվին՝ անհատույց», - ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանն այս պահին հացահատիկի գործարքի երկարաձգման օգտին փաստարկներ չի տեսնում։

Նշելով հացահատիկի գործարքի ուկրաինական մասի առևտրայնացման փաստը` նա հայտնել է Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնի տվյալները, որը գրանցում է Սևծովյան նախաձեռնության շրջանակներում Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքներ տեղափոխող բոլոր նավերը։