Գյումրիում բուք է. Սուրենյան

Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Գյումրիում բուք է»։

Հիշեցնենք՝ այսօր նա նաև հայտնել էր․ ««Մթնոլորտային ցուրտ ճակատն արդեն մեր Հանրապետության սահմանների մոտ է և ուշ երեկոյան կներխուժի Հայաստանի տարածք։ Այնպես որ, ՀՀ ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին գոտիներում՝ բուք, ցածր տեսանելիություն»։