Գուտերեշը կոչ է արել չեղարկել Իրանի դեմ պատժա...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իրանի կողմից 2231 բանաձևի կատարման վերաբերյալ իր 15-րդ զեկույցում ասել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ) դեռևս լավագույն տարբերակն է։ Այս մասին տեղեկանում ենք IRNA լրատվական գործակալությունից։

Ըստ հրապարակման՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև խնդրել է ԱՄՆ-ին չեղարկել Թեհրանի դեմ պատժամիջոցները և երկարաձգել Իրանի նավթի առևտրի հետ կապված բացառությունները։

«Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը մի քանի տարիների ինտենսիվ բանակցությունների արդյունք էր միջուկային զենքի չտարածման և տարածաշրջանային անվտանգության ընդհանուր նպատակներին հասնելու համար այնպես, որ համաձայնագիրը շոշափելի տնտեսական օգուտներ բերի Իրանի ժողովրդին», - մեջբերում է IRNA-ն փաստաթղթից։

«Համաձայնագրի ստորագրումից անցել է ութ տարի, և ես նախկինի պես վստահ եմ, որ այս համաձայնագիրը լավագույն տարբերակն է՝ ապահովելու Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը», - հավելել է Գուտերեշը։