«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմանդրամը հերթական խոշորամասշտաբ սոցիալական ակցիան է իրականացրել Արմավիրի մարզում: Էջմիածին քաղաքի և հարակից համայնքների 300-ից ավելի անապահով ընտանիքների հատկացվել է սննդամթերք: Նախաձեռնության պատասխանատուները վստահեցրել են, որ Գագիկ Ծառուկյանի օժանդակությունը մարզում շարունակական է լինելու: Հիմնադրամն անակնկալ է պատրաստել նաև երեխաների միջազգային օրվա առթիվ:



