Գրոսին մտադիր է եկող շաբաթ այցելել Զապորոժիեի...

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ մտադիր է հաջորդ շաբաթ այցելել Զապորոժիեի ատոմակայան։

«Հաջորդ շաբաթ ինձ կտեսնեք Զոպորոժիեի [ԱԷԿ-ում]»,- ասել է նա CNBC հեռուստաալիքի հարցազրույցում։

«Մենք առաջ ենք շարժվում ԱԷՄԳ-ի շրջանակում, փնտրում հնարավոր համագործակցության ձեւաչափեր երկու կողմերի, ինչպես նաեւ միջազգային հանրության համար»,- նշել է նա գալիք այցի համատեքստում։ Գրոսին ավելացրել է, որ գործակալությունն իր աշխատանքը կատարում է որպես «անկախ» կազմակերպություն։

Օգոստոսի 27-ին Գրոսին Կուրչատովում էր՝ ուսումնասիրելու համար Կուրսկի ԱԷԿ-ը։ Այցի ընթացքում նա տեսել է դրոնների հարվածների հետքեր եւ անօդաչուների մնացորդներ։ Ավելի ուշ գործակալության ղեկավարը իրավիճակն անվանել է լուրջ եւ կոչ արել թույլ չտալ, որ միջուկային վթար տեղի ունենա։ Գրոսիի խոսքով՝ ցանկացած ԱԷԿ-ի դեմ գրոհներն անթույլատրելի են։