Գործազուրկների թիվը հունվարի համեմատ ավելացել...

Այս տարվա հունվարի համեմատ մայիսին գործազուրկների թիվն ավելացել է 444-ով։ Նման տվյալներ է հրապարակել այսօր ԱՎԿ-ն, ըստ Panorama.am-ի փոխանցման։

Եթե հունվարին պաշտոնապես գրանցված է եղել 61 757 գործազուրկ, ապա մայիսին գործազուրկ է եղել 62 201 մարդ։ Ի դեպ, այդ թիվը փետրվարին եղել է 62 608 մարդ, մարտին՝ 62 999,  ապրիլին՝ 62 711։

Նախորդ տարվա մայիսի համեմատ այս տարվա մայիսին գործազուրկների թիվը նվազել է։ Սա պետք է պայմանավորել այն հանգամանքով, որ անցած տարի կորոնավիրուսի համավարկով պահմանավորված բազմաթիվ աշխտատեղեր կրճատվեցին, ձեռնարկություններ դադարեցրեցին իրենց գործունեությունը։