Iravunk.com-ը գրում է
« Դաժանաբար ծեծի են ենթարկվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին
Բեսպրեդելն ու ամենաթողությունը մեր երկրում շարունակում է նոր հորիզոններ նվաճել: ժող բաստիոնում արձանագրվում է հերթական խայտառակ միջադեպը՝որը կարող էր ավարտվել ողբերգությամբ…
Եւ այսպես. ս. թ-ի հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում Աբովյան քաղաքում իր շքամուտքի առաջ մի խումբ անձանց կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը:
Բախտի բերմամբ Ավետ Կոնջորյանը ողջ է մնացել. հատկապես այն բանից հետո, երբ խմբակային ծեծի արդյունքում հայտնվելով ջրանցքում՝ ոհմակի կողմից դաժան ծեծը շարունակվել է: (Տեսանյութում հստակ տեսնում ենք, որ ջրանցքում հայտնված Ա. Կոնջորյանի նկատմամբ ոհմակը շարունակում է իր «սեւ գործն անել»:
Մեզ հասած օպերատիվ տեղեկությունների համաձայն, ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի են ենթարկել Կոտայքի մարզում գործող բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանն ու այսպես ասած վերջինիս «մաֆիան». Հովակիմյանի ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանի Նաիրի Հակոբյանը, շատերին հայտնի Էլլարի Սաքոն, ով հանդիսանում է ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի ընկերը, Բաբկեն Հովակիմյանի ընկեր արցախցի Գրիշա Գրիգորյանը, եւ ոմն Ազատ Շահոյան:
Ստորեւ ներկայացնում ենք Տեսանյութը, որից հետո կներկայացնեմ այլ մանրամասներ՝ տեղի ունեցած խայտառակ այս միջադեպի հետ կապված:
Հ. Գ
Այս դեպքը եւս մեկ անգամ փաստում է այն մասին, որ մեր երկրում կրիմինալն ու ամենաթողությունը հասել են պիկին, երբ կրիմնալն այնքան է լկտիացել, որ շքամուտքի առաջ խմբակային ծեծի են ենթարկում իշխանության ներկայացուցիչների մերձավոր շրջապատին:
Հուսանք հայրենի պատկանները. ՀՀ քննչական Կոմիտեն, ՀՀ գլխավոր դատախազությունը կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ կատարվածին պատշաճ գնահատական տալու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Մենք հետեւողական ենք լինելու տեղի ունեցած այս միջադեպին եւ ներկայացնելու ենք ողջ իրականությունը՝ կատարվածի շուրջ: Նշեմ, որ այս պահի դրությամբ ձերբակալված է միայն Աբովյան համայնքի ավագանի Նաիրի Հակոբյանը եւ հարց է. թե ինչու մինչ այս պահը ձերբակալված, եւ նույնիսկ կալանավորված չեն ծե#ի մասնակից մյուս «հերոսները»:
Առնվազն զավեշտալի է, երբ օրեր առաջ ձմերուկ վաճառող տղամարդուն, հաշված ժամերի ընթացքում չգիտես ինչու, եւ «որ մեղքի համար» բերման են ենթարկում, իսկ էն դեպքում երբ տեղի է ունեցել խմբակային խոշտանգում եւ դաժան ծեծ, «որոգայթի տակ մնացածները» դեռ ազատության մեջ են:
Ստորեւ ներկայացնում ենք Տեասանյութը
Բնօրինակը՝ մեր կողմից կտրամադրվի ՀՀ Գլխավոր Դատախազությանը:
Շարունակելի
Աղբյուրը լրագրող Գայանե Զարգարյանի պաշտոնական յութուբյան ալիքից։ »



