ԱՄՆ-ն իր ընտրությունը կատարեց՝ որոշելով կասետային զինամթերք տեղափոխել Կիև, սակայն Գերմանիան դա չի անի, քանի որ նա նման զենքն արգելող կոնվենցիայի մասնակից է։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հուլիսի 10-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Դա ԱՄՆ-ի ինքնիշխան որոշումն է: Մենք ստորագրել ենք միջազգային կոնվենցիա, որն արգելում է մեզ նման զինամթերք օգտագործել: Հետևաբար` կարող ենք ասել, որ մենք դա չենք անի», - ընդգծել է Շոլցը։
Ալբանեզեն էլ խուսափել է երրորդ երկրների հնարավոր գործողությունների վերաբերյալ մեկնաբանություններից՝ նշելով, որ Ավստրալիան նման զենք չունի։