Այսօր Եվրոպական միության և «ԷկոԼաբ» կենսական զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամի աջակցությամբ Երևանի պետական համալսարանում տեղի է ունենում «Սոցիալակա ձեռնարկատիրության զարգացումը» խորագրով համապետական համաժողով:
«Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի» (ՀՍՁԱ), «ԷկոԼաբ» կենսակայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ձեռներեցության զարգացման կենտրոնի համատեղ միջոցառումը կդառնա կենդանի հարթակ, որը հնարավորություն կտա ոլորտի շուրջ 150 դերակատարների քննարկելու սոցիալական ձեռնարկատիրության էկոհամակարգին առնչվող կարևորագույն խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները:
Համաժողովին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերի սոցիալական ձեռնարկատերեր, ոլորտին առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներ, դաշտում ներդրումներ անող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովին զուգահեռ անցկացվում է նաև Սոցիալական ձեռնարկությունների համապետական ցուցահանդես-վաճառք, որտեղ իրենց ծառայություններն ու ապրանքներն են ներկայացնում ՀՀ տարբեր մարզերում գործող շուրջ 50 ՍՁ-ներ:
Տեսնայութում «Homeland» ձեռագործական աշխատանքների խանութ սրահի հիմնադիրը պատմում է իրենց աշխատանքի մասին: Շուրջ 6 տարի աշխատում են Հայաստանում, համագործակցում տարբեր մարզերի բնակչուհիների հետ, սովորեցնում հաշվարկներ անել ու վաճառել սեփական ձեռագործ աշխատանքները: