Գառնի, Գեղարդ ու ևս 2 գյուղերում գազ չկա

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 30-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Հացավան, Գառնի, Գողթ, Գեղարդ գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։