Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է Ամանորի ծրագիրը, որտեղ ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը:
Հանրային հեռուստաընկերության կայքում հրապարակված ծրագրի համաձայն, այդ օրը ժամը 23.40–ին նախատեսված է միայն Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որից հետո 00.00–ին կցուցադրվի դրոնների շոուն Հանրապետության հրապարակից։
Հիշեցնենք, որ նախորդ երկու տարիներին նույնպես Հ1–ը չի ցուցադրել Վեհափառ Հայրապետի ուղերձը։



