GALLUP. Ս. Կարապետյանը գլխավոր քաղբանտարկյալն...

«GALLUP International Association»-ի կողմից հեռախոսային հարցումներին մասնակցած 1,101 քաղաքացիներից ընկերությունը հետաքրքրվել է՝ այսօր Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ։

Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ՝

Հարցվածների 62 տոկոսը «այո» պատասխանով հաստատել է երկրում քաղբանտարկյալների առկայությունը,

20 տոկոսը դժվարացել է պատասխանել,

Իսկ 18 տոկոսը նշել է, որ չկան։

Իսկ թե ո՞ւմ են քաղաքացիները համարում քաղբանտարկյալ հարցին էլ պատասխաններն ունեն հետևյալ տեսքը՝

71,5 տոկոսը քաղբանտարկյալ է համարել Սամվել Կարապետյանին,

38,5 տոկոսը՝ Բագրատ Սրբազանին,

37,8 տոկոսը՝ Միքայել Սրբազանին,

9,6 տոկոսը՝ Արմեն Աշոտյանին,

4,1 տոկոսը՝ Վարուժան Ավետիսյանին,

3,3 տոկոսը՝ Արթուր Սարգսյանին,

13,0 տոկոսն ընտրել է «այլ» տարբերակը։