Գագիկ Ծառուկյանի անելու է հնարավոր ամեն բան,...

Իվետա Տոնոյանը գրում է․

«Նախօրեին գյումրեցի բլոգեր Արթուր Ադամյանը սոցիալական ցանցերում հրապարակել էր տեսանյութ՝ դիմելով բարերարներին, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին, և խնդրել տոներին ընդառաջ գյումրեցիներին մենակ չթողնել: Քանի որ Գյումրին և գյումրեցիները միշտ առանձնահատուկ նշանակություն են ունեցել Գագիկ Ծառուկյանի համար, նրա հանձնարարությամբ այսօր ես և գործընկերներս Գյումրիում էինք: Հանդիպել ենք Արթուրի հետ, քննարկել գյումրեցի երեխաների համար նախատոնական այս օրերը էլ ավելի հիշարժան դարձնելու հնարավոր տարբերակները: Մեր քննարկման արդյունքներն արդեն իսկ ներկայացվել են Գագիկ Ծառուկյանին և առավել քան վստահ եմ, որ նա անելու է հնարավոր ամեն բան, որ գյումրեցի մանուկների ցանկությունը կյանքի կոչվի ու Ամանորն ու Սուրբ Ծնունդը տոնական մթնոլորտում դիմավորեն բոլորը:

Գյումրին երբեք միայնակ չի եղել և չի լինելու, և տոներին ընդառաջ դա զգալը հատկապես կարևոր է»,-նշել է նա: