
Եվրոպական հանձնաժողովը ժամանակավորապես կասեցրել է ուկրաիներենից թարգմանչուհու լիազորությունները, որը լրտեսության կասկածանքով մասնակցել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը։
Եվրահանձնաժողովում աշխատող ֆրանսերենից ուկրաիներեն թարգմանող թարգմանչուհուն 2024 թվականի դեկտեմբերին մեղադրել են բարձր մակարդակի միջոցառման ժամանակ արգելված նշումներ կատարելու մեջ։ Արդյունքում, սկսվել է հետաքննություն, և դրա նյութերը փոխանցվել են Բելգիայի իշխանություններին՝ պարզելու համար՝ արդյոք այս փաստերը առնչվո՞ւմ են ռուսական լրտեսական գործողությանը։
«2024 թվականի դեկտեմբերի 19-ի հանդիպման ժամանակ իսկապես տեղի է ունեցել կանոնակարգով արգելված գրառումներ կատարելուն առչնվող միջադեպ»,- նշել են Եվրահանձնաժողովում։
Թարգմանչուհու փաստաթղթերն ու սարքավորումները առգրավվել են, նրա հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել, իսկ Եվրոպական հանձնաժողովի շենք նրա մուտքը՝ արգելափակվել։