ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է նաև Վրաստանի հետ հարաբերություններին: Գերատեսչությունից վրացական ԶԼՄ-ներին հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում ամբողջ Հարավային Կովկասի համար: Ըստ ամերիկյան կողմի՝ Թբիլիսին էլ կարող է նպաստել այդ համաձայնությունների արդյունքում հնարավոր դարձած կայունությանն ու բարգավաճմանը, և շոշափելի օգուտներ քաղել։
«Միացյալ Նահանգները 33 տարի եղել է Վրաստանի գործընկերը։ Շարունակում ենք աջակցել այդ երկրի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Վաշինգտոնը հանձնառու է կառուցողական հարաբերություններ վարել Թբիլիսիի հետ»,- ասված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ։
Վաշինգտոնը վստահեցրել է, որ պատսրաստ են գործակցելու Թբիլիսիի հետ երկկողմ հարաբերություններին և Վրաստանում քաղաքական միջավայրին վերաբերող հարցերի շուրջ:



