Եթե Իրանը միջուկային գործարքի չգնա, կլինեն ռմ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը սպառնացել է Իրանին ռմբակոծություններով և երկրորդական մաքսատուրքերով, եթե Թեհրանը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ:

Թրամփի սպառնալիքները հնչել են այն բանից հետո, երբ անցած շաբաթ Իրանը մերժել է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունները վարելու առաջարկը:

Թրամփն NBC News-ին ասել է, որ ԱՄՆ և Իրանի պաշտոնյաները զրուցում են, բայց մանրամասներ չի ներկայացրել:

«Եթե նրանք գործարքի չգնան, ապա ռմբակոծություններ կլինեն: Ռմբակոծություն կլինի այնպիսին, ինչպիսին նրանք նախկինում չեն տեսել», - ասել է նա: