Եթե ՀՀ տարածքով Ադրբեջանից տարանցիկ գազամուղ...

Ռուսաստանից ու Իրանից ներկրում ենք գազ, որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման դեպքում կարող է Հայաստանը գազ ներկրել նաեւ Ադրբեջանից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական գագաթաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե պատկերացնենք, որ Հայաստանի տարածքով տարանցիկ գազամուղ է անցնում դեպի Նախիջեւան կամ դեպի Թուրքիա, այդ տարբերակները նույնպես չի կարելի բացառել»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ աշխարհում էներգետիկ անկախություն չկա. «Չկա մի երկիր, որ էներգետիկ անկախ է: Խոսք կարող է լինել միայն էներգետիկ դիվերսիֆիկացման մասին»,-ասաց վարչապետը: