««Հանրակրթության մասին օրենքի համաձայն» երեխաները 6 տարեկանը լրանալուց հետո պիտի գնան դպրոց, բայց տարածված պրակտիկա կա, երբ ծնողները «խղճում» են երեխաներին և մտածում են 1 տարի ուշ տանել, սպասել՝ մի փոքր էլ մեծանա, կամ, տղաների պարագայում, երբեմն միտումնավոր են ուշ տանում դպրոց». այսօր, խորհրդարանական լսումների ժամանակ, հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը։
Ըստ նրա՝ գործող իրավակարգավորումներով երեխան որ տարեկանում եկավ դպրոց, այդ դասարանում էլ սովորելու է. «Երեխային, օրինակ, 7 տարեկանում են բերում դպրոց, բայց ինքը 2-րդ դասարանում է հայտնվելու։ Իր հետ ստիպված անհատական աշխատանք պետք է անել, որ առաջին դասարանի ծրագիրը յուրացնի, իսկ դա ավելի է բարդացնում երեխայի վիճակը»։
Փոխնախարարի կարծիքով՝ սա զսպող մեխանիզմ է դառնալու, որպեսզի ծնողը երեխային 6 տարեկանում տանի դպրոց։