Զախարովան խորհուրդ է տվել Ադրբեջան ուղևորությ...

Մենք կոչ ենք անում ադրբեջանական կողմին միջոցներ ձեռնարկել պաշտոնական փաստաթղթերում ձևակերպված միջպետական հարաբերությունների մակարդակին վերադառնալու ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ դա ռազմավարական դաշնակցության մակարդակ է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք համոզված ենք, որ բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն գործընկերային եղանակով՝ օգտագործելով առկա քաղաքական և դիվանագիտական ​​ուղիները»,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ իրենց հարցեր են տալիս այն մասին, թե ինչ պետք է անեն այն պայմաններում, որոնք ցույցադրում են ադրբեջանական հեռուստաալիքները, հաղորդում են այդ երկրի լրատվական գործակալությունները, արդյոք պե՞տք է պլանավորեն իրենց ուղևորություններն Ադրբեջան:

Նա խորհուրդ է տվել Ադրբեջան ուղևորություն ծրագրած Ռուսաստանի քաղաքացիներին ուշադիր քննարկել ստեղծված իրավիճակը և սպասել լրացուցիչ տեղեկատվության: