
ԵՄ խորհրդում վեցամսյա նախագահությունից հետո Լեհաստանին փոխարինել է Դանիան: Հայաստանի ԱԳՆ-ն ողջունել է այդ երկրի նախագահությունը:
«ԵՄ-ում Լեհաստանի նախագահության ընթացքում մենք նշեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր զարգացումները, այժմ բոլորի հայացքներն ուղղված են դեպի Դանիա: Դանիայի ԱԳՆ-ին մաղթում ենք հաջող և ազդեցիկ ժամկետ ԵՄ խորհրդում:
Հայաստանն ակնկալում է սերտ համագործակցություն՝ ավելի ուժեղ ներգրավվածության և նոր շոշափելի արդյունքների հասնելու համար»,- գրված է ԱԳՆ-ի X-ի էջում։