«Մենք այս պահին գտնվում ենք Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների այցն այստեղ այսօր կրում է և՛ գործնական, և՛ խորհրդանշական նշանակություն։
Ուրբաթ օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի և կուսակցության անունից նամակներ են ուղարկվել Հայաստանում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին, մեր երկրում իրենց առաքելությունն իրականացնող դեսպաններին, ինչպես նաև միջազգային կառույցներին։
Մասնավորապես, մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող բոլոր անձանց ուշադրությունը հրավիրել ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի գործընթացի վրա։ Դիվանագետների ուշադրությունը հրավիրել ենք այն փաստի վրա, որ տեղի են ունենում մարդու իրավունքների և ժողովրդավարական նորմերի կոպտագույն խախտումներ, և միջազգային կառույցները, ինչպես նաև մեր երկրում իրենց առաքելությունն իրականացնող դիվանագետները պետք է այս հարցը պահեն իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Հատկապես այն պայմաններում, երբ ժողովրդավարություն և ժողովրդավարական նորմեր եզրույթները մշտապես օգտագործվում են հենց այս կառույցների կողմից», — այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, ԻԻՀ դեսպանատան դիմաց հայտարարեց ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



