Եվրամիությունն օգոստոսի վերջի դրությամբ Կիեւ մատակարարել է 155 միլիմետր տրամաչափի 700 հազար արկ մինչեւ 2024թ. մարտ խոստացված 1 մլն-ի փոխարեն։ Այս մասին խոստովանել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։
«Մենք այժմ [մատակարարումների գծով] մոտ 700 հազար արկի մակարդակում ենք։ Մենք դեռ չենք հասել թիրախային ցուցանիշին, բայց ավելացնում ենք մեր հնարավորությունները»,- ասել է Բորելը։
«Թիրախային ցուցանիշը» Բորելը հնչեցրել էր 2023թ. գարնանը, նա ենթադրում էր, որ Ուկրաինային 2023թ. մարտից մինչեւ 2024թ. փետրվարի վերջ կհանձնվի 1 մլն արկ։