Էդգար Ղազարյանը մասնակցելու է ՀՊՏՀ ռեկտորի պա...

Էդգար Ղազարյանը մասնակցելու է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնի համար մրցույթին: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է hասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

«Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն եմ ներկայացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` մասնակցելու համար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին»,- գրել է նա: