Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Արփինե Օրդյանին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, Գորիս համայնք, Վերիշեն բնակավայր) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշառումներ են կատարել առկա արտադրատեսակներից:
«Լաբորատոր հետազոտությունը փաստել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ «Պանիր Չանախ» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին»,– հայտնում են ՍԱՏՄ-ից։
Տեսչական մարմնի ղեկվարի որոշմամբ՝ կաթնամթերքի վերամշակման արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:



