Դավթաշենի կամրջի վրա հանդիպակաց երթևեկող վարո...

Օրերս մի քաղաքացի նկարահանել էր, թե ինչպես է «Վոլկսվագենի» վարորդը Դավթաշենի կամրջի վրա խցանման ժամանակ երթևեկում հանդիպակաց։
Տեսանյութը հայտնվեց Պարեկային ծառայողների տեսադաշտում։ Նախ պարզվեց վարորդի ինքնությունն, այնուհետև կարճ ժամանակ անց Լոռու մարզի գումարտակի ծառայողները հայտնաբերեցին նրան։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։