Դավիթ Անանյանը պահանջում է Բագրատ Սրբազանի «հ...

Վերջերս մամուլը կրկին գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Անանյանը և ՀՀԿ-ի ու Նիկոլ Փաշինյանի կողմից 2016 թվականին ՄԻՊ ընտրված Արման Թաթոյանը պատրաստվում են կուսակցություն բացել։

Այս լուրից մի քանի օր անց, Դավիթ Անանյանը հանդես եկավ հարցազրույցով և ոչ ավել, ոչ պակաս պահանջեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրաժարականը․ «Վարչապետի թեկնածու պետք է դառնա այլ մարդ՝ Բագրատ սրբազանի փոխարեն»,-ասել էր Անանյանը։ Այլ կերպ, քան հրաժարականի պահանջ, դժվար է սա գնահատել։

Հետաքրքիր է, որ Անանյանը Բագրատ Սրբազանի, ըստ էության, հրաժարականը պահանջում է մի փուլում, երբ հայտարարվել է սեպտեմբերին սպասվելիք վճռական մեկնարկի մասին։ Սա էական հարված կլինի շարժմանը, եթե կյանքի կոչվի։ Բագրատ Սրբազանի շնորհիվ հավաքված հանրությունը վստահաբար նույնչափ, իսկ ավելի ճիշտ տասնապատիկ ավելի քիչ է վստահելու այդ շարժումը գլխավորել փորձող այլ անձի, ինչը նշանակում է, որ սրբազանի սեպտեմբերին խոստացած ավարտական ակտը կարող է տեղի չունենալ։

Նույն հարցազրույցում Անանյանը նաև հայտարարում է, թե իրեն ու Թաթոյանին չեն հրավիրել առաջնորդել ժողովրդին և դառնալ մահապարտ։ Սա էլ կարծես Սրբազանի առաջնորդած պայքարը գլխավորելու հայտ ներկայացնելու փորձ է։ Բայց սովորաբար քաղաքական գործիչներն իրենք են առաջնորդության հայտ ներկայացնում և իրենք իրենց աշխատանքով են արժանանում առաջնորդի կարգավիճակի։ Հրավիրովի առաջնորդներից միշտ վերջում Նիկոլ Փաշինյան է ստացվում, ինչը, կարծում ենք, դժվար թե Դավիթ Անանյանի ցանկությունը լինի։