Դատավորի քրեական ու կարգապահական պատասխանատվության հարցն ենք բարձրացնելու։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Դատարանը առաջին իսկ պահից գիտեր, որ ինքը անելու է այս ամեն ինչը։ Եթե դատավորը առաջին իսկ պահից այդ աստիճանի կաշկանդված ու վախեցած էր, դա միայն մի բանի մասին էր խոսում, որ ինքը հենց այդ կետից՝ առաջին նիստից սկսած գիտեր, թե ինչ է անելու հիմա։ Սա արդարադատության ձևականացում էր։ Ոնց որ հիմա Բաքվում մեր հայրենակիցների նկատմամբ դատավարություն են անում, նույնը սա է։ Այնտեղ ի՞նչ խնդիր կա։ Դատավորները կան, պաշտպանները կան, մեղադրողները կան, վկաները գալիս ցուցմունքները տալիս են։ Ամեն ինչ ձևական առումով ապահովում են, բայց մեկը կա՞, որ կարծում է՝ այնտեղ օրինական դատաքննություն են անում։ ՀՀ-ում հենց հիմա տեղի ունեցավ այդ նույն գործընթացը»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։



