Դանիայի կառավարությունը մտադիր է պարտադիր զինվորական ծառայությունը տարածել նաև կանանց վրա։ Այս մասին գրում է Associated Press-ը՝ թագավորության վարչապետ Մետե Ֆրեդերիկսենին հղումով։
Լրագրողները նշել են, որ միևնույն ժամանակ, երկրի իշխանությունները ցանկանում են զինվորական ծառայության ժամկետը երկարացնել մինչև 11 ամիս։
Բացի այդ, Դանիայի ղեկավարությունը նախատեսում է, ընդհանուր առմամբ, ավելացնել զորակոչիկների թիվը։ Պաշտոնական վիճակագրությունից երևում է, որ Դանիայի զինված ուժերում ներկայումս պարտադիր ծառայություն է անցնում մոտ 4,7 հազար քաղաքացի։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ Կոպենհագենն ակնկալում է նրանց թիվը հասցնել առնվազն հինգ հազար մարդու։



