Ֆիլիպինները եւ Չինասանը երկուշաբթի միմյանց մեղադրել են Հարավչինական ծովում նավերի վտանգավոր բախումների համար, տեղեկացրել է Reuters-ը։
Չինաստանի ափային պահպանությունը հայտնել է, որ ֆիլիպինյան նավը, որն արհամարհել է իր բազմաթիվ նախազգուշացումները, միտումնավոր կերպով բախվել է չինական նավին Հարավչինական ծովում երկուշաբթի վաղ առավոտյան։
Ֆիլիպինները վիճարկել է Պեկինի վարկածը եւ մեղադրել նրան «փաստերի իր տարբերակը պարտադրելու» մեջ։
Ֆիլիպիններում հայտնել են, որ ափային պահպանության երկու նավերը «բախվել են չինական նավերի անօրինական եւ ագրեսիվ մանեւրների պատճառով» Սաբինա ծանծաղուտի մոտ, երբ գնում էին մատակարարելու ֆիլիպինյան անձնակազմին, որը գտնվում է երկու օկուպացված կղզիներում։