Չիլիի մայրաքաղաքում ցուցարարներն այրել են մի...

Չիլիի մայրաքաղաքում շարունակվում են հակակառավարական բողոքի բազմահազարանոց ակցիաները: Դրանք սկզբում խաղաղ բնույթ են կրել, այնուհետև վերածվել են անկարգությունների և բախումների: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

Ակցիայի ընթացքում ցուցարարները մի քանի շինություններ են այրել, հյուրանոցներից մեկը տարհանվել է ծխի պատճառով: Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկությունները:

Ավելի վաղ Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան հայտարարել է, որ երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին փոխել է մի քանի նախարարների, այդ թվում՝ ներքին գործերի և ֆինանսների նախարարներին: