Չեխ դիվանագետը, որը մեղադրվում է ուժեղ ազդեցո...

Մոսկվայում Չեխիայի դեսպանության աշխատակցի դեմ հարուցվել է քրեական գործ ուժեղ ազդեցության միջոցների մաքսանենգության փորձից հետո, նա արդեն հեռացել է երկրից, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է  ՌԴ ԱԳՆ երրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Օլեգ Տյապկինը։

«Մեր տեղեկացմամբ՝ Չեխիայի դեսպանության աշխատակիցը, որի դեմ Ռուսաստանում հարուցվել է քրեական գործ ուժեղ ազդեցության նյութերի մաքսանենգության համար, արդեն հեռացել է մեր երկրի տարածքից»,- ասել է նա գործակալության հարցազրույցում։

Հուլիսի վերջին ՌԴ ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Չեխիայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Յան Օնդրժեյկան, նրան ներկայացվել է բողոք մաքսանենգության հետ կապված դիվանագիտական առաքելության աշխատակիցներից մեկի կողմից։ Չեխական կողմին, «Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիային (1961թ.)» համապատասխան, առաջարկել են հրաժարվել իմունիտետից, որպեսզի աշխատակիցը ենթարկվի պատասխանատվության։ Հակառակ դեպքում նա պետք է հեռանա Ռուսաստանի Դաշնության տարածքից, նշել են ՌԴ ԱԳՆ-ում։