ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը գործընկեր երկրներին կոչ է անում չսահմանափակել տրամադրված զենքի օգտագործումն Ուկրաինայի կողմից։ Դա վերաբերում է Ռուսաստանին հարվածելուն, տեղեկացրել են il Messaggero-ն եւ Tagesschau-ն։
ԵՄ դիվանագիտության ղեկավարն այս հայտարարությունն արել է՝ ողջունելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբային Բրյուսելում, Եվրամիության երկրների ԱԳՆ ղեկավարների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։
«Ուկրաինային հանձնված զենքի օգտագործման սահմանափակումները պետք է հանվեն, պետք է թույլ տրվի լրիվ օգտագործել (զենքը) Ռուսաստանի ռազմական թիրախներին հարվածելու համար՝ միջազգային կանոնների համապատասխան»,- ասել է Բորելը։
ԵՄ գլխավոր դիվանագետը եվրոպական երկրներին նաեւ կոչ է արել Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնություն ցուցաբերել եւ մտահոգություն է հայտնել Գերմանիայում օգնության հնարավոր կրճատման հետ կապված։
Հիշեցնենք, որ մինչ այդ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան այսօր՝ օգոստոսի 29-ին կայցելի Բրյուսել։ Նա կմասնակցի Եվրամիության ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Բրյուսելում բանակցությունների թեմաներն են լինելու Ուկրաինայի ռազմական օգնությունը, հակաօդային պաշտպանության ուժեղացումը։ Նախարարները կքննարկեն նաեւ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը, խաղաղության բանաձեւը եւ խաղաղության երկրորդ գագաթաժողովը։