Բլինքենը խնդրել է Չինաստանին զսպել Իրանին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դիմել է Չինաստանի արտաքին գործերի նախարարին և այլ գործընկերներին՝ խնդրելով օգտագործել իրենց ազդեցությունը Իրանին Իսրայելին հարված հասցնելուց հետ պահելու համար, հինգշաբթի հայտնել է Պետդեպարտամենտը:

Բլինքենն անցած օրվա ընթացքում հեռախոսով խոսել է իր չինացի, թուրք, սաուդցի և եվրոպացի գործընկերների հետ՝ «հասկացնելու համար, որ էսկալացիան չի բխում ոչ մեկի շահերից և որ երկրները պետք է Իրանին կոչ անեն չգնալ էսկալացիայի», - լրագրողներին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: