Корреспондент պարբերականը հայտնում է, որ PlaneFinder կայքի տվյալներով՝ Բելառուսի նախագահի օդանավը Մինսկից թռել է Թուրքիա:
NEXTA Telegram ալիքի տվյալներով՝ Լուկաշենկոյի ինքնաթիռը պատրաստ է եղել Մինսկից թռիչք կատարել դեռ երեկ: Ըստ ալիքի՝ ինքնաթիռի անձնակազմը գիշերել է օդանավակայանում: Մինսկի օդանավակայանում սակրավորները աշխատանքներ են իրականացրել, ինչը սովորաբար տեղի է ունենում, երբ նախագահն ինչ-որ տեղ է մեկնում:
Հիշեցնենք՝ ըստ նախնական արդյունքների՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը: Այս արդյունքները լուրջ դժգոհությունների և զանգվածային ցույցերի առիթ են դարձել: Մինսկում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև:



