Բելառուսի դեսպանատան դիմաց ակցիայի պատճառով ո...

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Հայաստանի, հայ ժողովրդի դեմ Լուկաշենկոյի անհարգալից հայտարարությունների առթիվ Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց նախօրեին անցկացված ակցիայի պատճառով ոստիկանությունում քրեական վարույթ է հարուցվել։
 
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հայաստանյան իրականության մասին։
Հրաժարվել եմ հանդիպել ոստիկանության աշխատակցի հետ և հրաժարվել եմ որևէ բացատրություն տալ»։