Բայդենը Քամալա Հարիսի քարոզարշավի միջոցառմանը...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լավ տրամադրություն է ունեցել Մերիլենդի Փրինս Ջորջ շրջանի հանրային քոլեջում ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի քարոզարշավի շրջանակներում  իր առաջին ելույթի ժամանակ, գրում է Daily Mail-ը։

Նա կրկնել է իր սիրելի պատմություններից մեկն այն մասին, որ ինքը «40 տարեկանի տեսք ունի, բայց դա այդպես չէ», և կատակել է պետական իր երկարատև ծառայության մասին:

«Ես 270 տարի աշխատել եմ Սենատում, - ասել է նա հավաքվածների ընդհանուր ծիծաղի ներքո:- Ժամանակի ավելի երկար ընթացքում ես չափազանց երիտասարդ էի, քանի որ ընտրվելիս ընդամենը 29 տարեկան էի։ Հիմա ես չափազանց ծեր եմ»,- հավելել է նա։