ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 9-12-ը Հռոմ կայցելի, նա կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, ինչպես նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերի՝ հինգշաբթի օրը հրապարակված գրավոր հայտարարության մեջ։
Բայդենը հունվարի 9-12-ը կմեկնի Իտալիա` Հռոմ՝ առանձին հանդիպումներ ունենալու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և վարչապետ Մելոնիի հետ:



