Բաշկորտոստանի Ստերլիտամակ քաղաքում ապահերմետիկացման պատճառով տեղի է ունեցել պայթյուն նավթաքիմիական գործարանում, տեղեկացրել է «Կոմերսանտը»։
Քաղաքապետարանի տվյալներով՝ տուժել է երեք մարդ։ ՌԴ ԱԻՆ Բաշկորտոստանի գծով գլխավոր վարչության մամուլի ծառայությունում տեղեկացրել են, որ միջադեպը տեղի է ունեցել գազատարի օդային գծում, ապահերմետիկացումից հետո սկսվել է հեղուկացված գազի այրում։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Հրդեհի չեզոքացման համար գործի են դրվել ԱԻՆ 20 աշխատակիցներ, վեց միավոր տեխնիկա։
Պատճառները չեն նշվում։