Միգուցե սա միակ լեզուն է, որ մեր փողոցային բարքերով առաջնորդվող գործընկերները հասկանում են, դա անհրաժեշտ և որոշ դեպքերում անփոխարինելի արձագանք է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու առայսօր ավագանու նիստերն անցնում են լարված մթնոլորտում, և ինչու է Ավինյանը դա թույլ տալիս:
«Փողոցային բարքերով խոսող այն անձինք, ովքեր պատահմամբ հայտնվել են ավագանու կազմում, պարբերաբար ստիպում են իրենց լեզվով հիշեցնել, թե ինչպիսին է կարգ ու կանոնը: Ցավում եմ, որ ստիպված եմ տարին մեկ անգամ նման արձագանք ունենալ, բացարձակապես հաճույք չեմ ստանում նման խոսույթից: Բայց՝ միգուցե սա միակ լեզուն է, որ մեր փողոցային բարքերով առաջնորդվող գործընկերները հասկանում ու ընկալում են»,- նշել է նա:



