ԱԺ-ն Տաթևիկ Բարսեղյանին չընտրեց Կոռուպցիայի կ...

Հ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:

Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: Քվեարկությանը մասնակցել էր 74 պատգամավոր, կողմ էլ քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 8-ը:  ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այսպիսով որոշումը չի ընդունվել: