Այժմ Բաքուն պահանջում է դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը։ Այս կոչով Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, հայտնում է Sputnik Азербайджан-ը։
«Հերթական աղետից խուսափելու համար Մեծամորի ատոմակայանի գործունեությունը պետք է շտապ դադարեցվի, իսկ նրա ռադիոակտիվ թափոնները վերցվի խիստ միջազգային հսկողության տակ», - ասված է դիմումում:
Նշենք՝ Հայաստանում այս միակ ատոմակայանը գործում է 1977- ից և ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 45% - ը։
Երեւանն ավարտել է երկրորդ էներգաբլոկի արդիականացումը «Ռոսատոմ» - ի օգնությամբ 2021 թվականին և մտադիր է երկարացնել դրա շահագործման ժամկետը մինչեւ 2026 թվականը, ինչպես նաեւ փուլ առ փուլ ներդնել նոր էներգաբլոկներ։