Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի  14-ին ժամը 10:20- 18:00-ն կդադարեցվի   Զորակ, Դարբնիկ, Դաշտավան գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: