Էկոպարեկային ծառայության աշխատակիցները ապօրին...

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամասի ծառայողները, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բերդի անտառպետության 1-ին պահաբաժնում, հսկողական-կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելիս, հայտնաբերել են Բերդ քաղաքի բնակիչ Ա. Ա.-ին՝ բենզասղոցով փռշնի տեսակի ծառեր հատելիս։

Էկոպարեկային ծառայողների կանխարգելիչ և հսկողական գործողությունների արդյունքում ապօրինի ծառահատման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են, կանխվել է ապօրինի ծառահատման հետագա իրականացումը։

Դեպքի առթիվ հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնասի չափը, իսկ իրավախախտման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն։

Էկոպարեկային ծառայությունը շարունակաբար իրականացնում է հետևողական հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ անտառային տարածքներում՝ ապօրինի գործողությունները ժամանակին կանխելու և հայտնաբերելու, ինչպես նաև իրավախախտումների նկատմամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով։