«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ:
Կուսակցությունից հայտնում են, որ Տիգրան Աբրահամյանի՝ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար նշանակվելուց հետո կուսակցության հաղորդակցության և հանրային կապերի ղեկավար է նշանակվել Նելլի Ավետիսյանը: Մարիաննա Ղահրամանյանի՝ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր ընտրվելուց հետո կուսակցության մամուլի քարտուղար է նշանակվել Աղավնի Սուքիասյանը:



