Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ յոթ պայման, հայտնում է «Tasnim»-ը։
Իրանական կողմը ԱՄՆ-ին ուղերձ է հղել, որում Հորմուզի նեղուցը բացելու համար յոթ պայման է ներկայացրել։ Այդ մասին, իրազեկ աղբյուրին հղում անելով, հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկուշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, Օմանում հանդիպում կանցկացվի Իրանի, Իրաքի և Պարսից ծոցի երկրների մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվեն Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացության համար անվտանգ երթուղիների հարցերը։
Ըստ աղբյուրի՝ նեղուցի բացումն ամբողջությամբ կախված է Վաշինգտոնի գործողություններից։ Նշվում է, որ Իրանի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը չի նախատեսում Հորմուզի նեղուցի բացում։



