Այստեղ ենք հնարավոր սադրանքները չեզոքացնելու...

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորնները Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց միացել էին քաղաքացիներին: Խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց այստեղ գալու նպատակը մեկն է` աջակցել քաղաքացիների և եթե հանկարծ խոչընդոտներ կամ սադրանքներ լինեն, ոստիկանության հետ միասին չեզոքացնել դրանք:

Հարցին, թե ինչ արդյունք կտա նման ակցիայի իրականացումը, արդյոք կբերի նրան, որ դատարանները անկախ կլինեն, պատգամավորը պատասխանեց. «Չենք եկել այստեղ մեկնաբանելու, թե այս բողոքի ակցիայով կփոխվի՞ նախկին իշխանություններց ժառանգություն ստացած դատական համակարգը, դա ցույց կտա ժամանակը»-պատասխանեց Նարինե Թուխիկյանը` կրկին նշելով, որ դատարանի բակում են ժողովրդին աջակցելու համար:

Դատարանի բակում էին նաև խմբակցության մյուս պատգամավորները` Լուսինե Բադալյանը և Միքայել Զոլյանը: