Զելենսկին ու Կոբախիձեն Երևանում հանդիպել են

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վրաստանի և Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները չեն հանդիպել ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։ 2021 թվականի օգոստոսին Կիև կատարած պաշտոնական այցի ընթացքում այն ժամանակ Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել էր Զելենսկիի հետ։ Ավելի ուշ՝ 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին, Կիևը հետ էր կանչել իր դեսպանին Թբիլիսիից՝ Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց հրաժարվելու պատճառով։