ԵՄ-ն կանգնած է Ուկրաինայի կողքին․ Կոշտա

Այսպիսինն էր ուղերձս Զելենսկուն այսօր. առաջին հերթին Եվրամիությունը կանգնած է Ուկրաինայի կողքին այնքան, որքան հարկավոր է հասնելու հարատև, արդար, մնայուն խաղաղության՝ հարգելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Այս մասին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:

«Մենք պետք է հաշվի առնենք Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը՝ բացելով բանակցությունների հարթակը հնարավորինս շուտ»,-ասել է նա: